1576 դիտում

ԵԼ. «Էստերսունդը» ԵԼ-ն լքեց արժանիորեն՝ հաղթելով «Արսենալին»


Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com


Շվեդական «Էստերսունդը» 1/16 եզրափակչում լքել է պայքարը Եվրոպայի լիգայի 1/16-րդ եզրափակչում, սակայն դա արել է չափազանց գեղեցիկ ու արժանիորեն:

Թիմը հյուրընկալվելիս «Էմիրեյթսում» կարողացել է 2:1 հաշվով առավելության հասնել «Արսենալի» նկատմամբ: Շվեդական թիմն իր գոլերը գրանցել է 70 վայրկյանների ընթացքում: Նախ 22-րդ րոպեին սեփական դարպասը գրավել է Կելում Չեմբերսը, ապա 1 րոպե էլ չանցած աչքի է ընկել Չեն Սեման:

«Արսենալից» հաշիվը կրճատել է Սեադ Կոլաշինացը: Առաջին խաղում 3:0 հաշվով տարած հաղթանակի շնորհիվ 1/8 եզրափակչում ուժերը կչափի լոնդոնյան ակումբը:

Մրցակցի անունը հայտնի կդառնա այսօր կայանալիք վիճակահանությունից հետո:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին