Ապրիլ 19, 2024
1852 դիտում

ՀՖՖ-ն ու Յուրչենկոն դեռ ընդհանուր հայտարարի չեն եկել


Լուսանկարը` https://rsport.ria.ru


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է ցանկանալ ազգային հավաքականի դարպասում տեսնել Դավիդ Յուրչենկոյին:

Ինչպես հայտնում է ՀՖՖ-ի կայքը, փոխնախագահ Աշոտ Մանուկյանի հետ հանդիպման ժամանակ Յուրչենկոն հավաստիացրել է, որ շատ է ուզում հանդես գալ Հայաստանի ընտրանու կազմում:

Նա նշել է, որ իր գործող պայմանագիրը դեռ չի ավարտվել, ինչպես նաեւ կան իրավական բնույթի այլ անորոշություններ, հետեւաբար կպահանջվի որոշակի ժամանակ վերջնական պատասխանի համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին