1842 դիտում

ԵԼ-ի պատասխան խաղում Փոթերյան կախարդանքն ընդդեմ «Արսենալի»


Լուսանկարը` arsenal.com

Լուսանկարը` arsenal.com

Լուսանկարը` arsenal.com

Լուսանկարը` arsenal.com

Լուսանկարը` arsenal.com

Լուսանկարը` arsenal.com

Լուսանկարը` arsenal.com

Լուսանկարը` arsenal.com

Լուսանկարը` arsenal.com

Լուսանկարը` arsenal.com

Լուսանկարը` arsenal.com


«Արսենալն» այսօր Եվրոպայի լիգայի 1/16-րդ եզրափակչի պատասխան խաղում «Էմիրեյթսում» ընդունելու է շվեդական «Էստերսունդին»:

Առաջին խաղում 3:0 հաշվով տարած հաղթանակից հետո Արսեն Վենգերի սանրեն ավելի հանգիստ են մոտենում հանդիպմանը: Նրանք մեկ շաբաթ են ունեցել խաղին պատրաստվելու համար:

Լուսանկարը` arsenal.com


Զինագործները գործնականում լուծել են իրենց խնդիրը, հայ երկրպագուները, սակայն, ամենաշատը սպասում են, թե արդյոք Մխիթարյանը կկարողանա բացել իր գոլերի հաշիվն «Արսենալում»: Նա առայժմ միայն գոլային փոխանցումներով է աչքի ընկել:

Լուսանկարը` arsenal.com


«Էստերսունդն» Եվրոպայի Լիգայի այս խաղարկությունում արդեն իսկ կարողացել է հիանալի արդյունքի հասնել: Այն առաջին շվեդական ակումբն է, որը հասել է փլեյ-օֆֆ փուլ: Այսօր էլ Գրեմ Փոթերն իր սենսացիոն թիմի հետ հայրենիքում է դիմակայելու «Արսենալին»:

Ֆուտբոլային մասնագետներն «Էստերսունդի» հաղթելու շանսերը զրոյական են համարում, եւ նույնիսկ նրա հայտնի «ազգակից» Հարրի Փոթերն իր կախարդական փայթիկով դժվար թե կարողանա օգնել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին