Ապրիլ 19, 2024
5226 դիտում

Մխիթարյանն «Էստերսունդի» դեմ խաղում կլինի մեկնարկային կազմում


Լուսանկարը` arsenal.com


Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն այսօր հայտնել է, որ Հենրիխ Մխիթարյանը կլինի Եվրոպայի Լիգայի «Էստերսունդի» դեմ խաղի հիմնական կազմում:

«Մխիթարյանը, Օսպինան ու Ուելբեքը կլինեն թիմի մեկնարկային կազմում: Ռեմսին այսօր լավ մարզումներ անցկացրեց, բայց վաղը խաղադաշտ դուրս չի գա, կտեսնենք, թե երբ ամբողջովին պատրաստ կլինի»,-ասել է Վենգերը:

Մարզիչն ընդգծել է, որ Եվրոպայի Լիգան կարեւոր մրցաշար է իրենց համար, սակայն անչափ շատ են ցանկանում իրավունք նվաճել հանդես գալ Չեմպիոնների Լիգայում:

ԵԼ-ի 1/16 եզրափակչի առաջին խաղում «Արսենալը» հյուընկալվելիս 3:0 հաշվով առավելության էր հասել «Էստերսունդի» նկատմամբ: Պատասխան հանդիպումը կայանալու է վաղը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին