Ապրիլ 19, 2024
1787 դիտում

ՉԼ. Երեկոն կապահովեն «Սեւիլիան»,ՄՅՈւ-ն, «Շախտյորն» ու «Ռոման»


Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com


Չեմպիոնների Լիգայի երկու հետաքրքիր հանդիպումներից հետո խաղադաշտերը տրամադրվելու են եւս 4 ակումբների: Այս անգամ երկրպագուների ֆուտբոլային տոնը պետք է ապահովեն «Սեւիլիան» ու «Մանչեսթեր Յունայթեդը», Դոնեցկի «Շախտյորն» ու «Ռոման»:

«Սեւիլիան» 2-րդ տարին է, որ կարողանում է հաղթահարել խմբային փուլի արգելքը, իսկ ՄՅՈւ-ն անցած մրցաշրջանում ընդհանրապես չկար ՉԼ-ում, այն պայքարում էր ԵԼ-ում:

Լուսանկարը` uefa.com


«Մեզ համար չափազանց կարեւոր է լավ մարզավիճակում լինել ու չկորցնել կենտրոնացվածությունը: Մենք այս պայքարում պետք է բոլոր ուժերը ներդնենք: Ինձ համար շատ հետաքրքիր է մրցակցել Մոուրինյոյի հետ, կարդացել եմ նրա գրքերը, ուսումնասիրել տակտիկական մտահաղացումները: Նման մասնագետից միշտ էլ կարելի է սովորել»,- ասել է «Սեւիլիայի» գլխավոր մարզիչ Վինչենցո Մոնտելլան:

Նախորդ մրցաշրջանում իսպանացիներն անսպասելի զիջեցին «Լեսթերին», հիմա էլ հանդիպելու են մեկ այլ անգլիական թիմի: «Մանչեսթեր Յունայթեդն» իսպանական թիմերի հետ ունեցած 14 հանդիպումներում էլ 1 գնդակից ավել չի կարողացել խփել:

Լուսանկարը` uefa.com


«Ես հաղթել եմ ՉԼ-ն «Պորտուի» հետ, այն անփորձ ու երիտասարդ թիմ էր: «Ինտերը» բոլորովին այլ էր՝ փորձառու, 30-ն անց ֆուտբոլիստներով: ՄՅՈւ-ն նրանց մեջտեղում է գտնվում՝ երկու տեսակի խաղացողներ էլ ունենք: «Սեւիլիան» գավաթային թիմ է, որը հաճույք է ստանում նման խաղերից: Հիմա էլ նրանք ամենահեղինակավոր գավաթի համար են պայքարելու»,- նշել է Մոուրինյոն:

«Շախտյորն» իր պատմության մեջ 4-րդ անգամն է փորձելու անցնել ՉԼ-ի 1/4 եզրափակիչ: 2010-2011 մրցաշրջանում հենց «Ռոմային» է դոնեցկյան ակումբը հաղթել 1/8 եզրափակչում 6:2 հաշվով:

Լուսանկարը` uefa.com


Հանդիպումը կայանալու է Խարկովում, թիմը հայտնի պատճառներով լքել է Դոնեցկն ու սկսել է խաղերն անցկացնել Ուկրաինայով մեկ: Բաց մարզումը թիմն անցկացրել է Կիեւում:

«Ռոման» ուժեղագույն թիմերից է, որտեղ բարձրակարգ ֆուտբոլիստներ են հանդես գալիս: Համոզված եմ, որ մեզ բարդ հանդիպում է սպասվում»,- ասել է «Շախտյորի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնեկան:

Լուսանկարը` uefa.com


«Ռոման» ՉԼ-ի 1/8 եզրափակչում արդեն 6-րդ անգամն է: Հռոմեացիների համար ամենադժվարը լինելու է հարմարվել ուկրաինական ցրտին: Ժամանելուն պես ֆուտբոլիստները սկսել են լուսանկարել ձյունն ու հրապարակել իրենց սոցցանցերի էջերում:

«Առաջին հերթին պետք է ուշադիր լինենք ու լավ պաշտպանվենք: Իհարկե, պահեր կլինեն, երբ մենք առաջին համարով կգործենք, նույնը կանի նաեւ մրցակիցը: Բայց լավ մարզավիճակով ենք ժամանել ու ամեն ինչ կստացվի»,- սրանք էլ «Ռոմայի» գլխավոր մարզիչ Էուսեբիո Դի Ֆրանչեսկոյի խոսքերն են:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին