Ապրիլ 23, 2024
1690 դիտում

ՉԼ. «Չելսիի» ու «Բարսելոնայի» հավասար պայքարն ու անկասելի «Բավարիան»


Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com


Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Չելսին» ու «Բարսելոնան» ոչ-ոքի են գրանցել՝ մեկական գոլ ուղարկելով միմյանց դարպասը:

Անտոնիո Կոնտեն մեկնարկային կազմում խաղադաշտ է դուրս բերել 11 արտասահմանցիների, առաջին անգամ փլեյ-օֆֆ փուլում «Չելսիի» կազմում ոչ մի անգլիացի հանդես չի եկել:

Լուսանկարը` uefa.com


Առաջին խաղակեսում կատալոնացիները գնդակին տիրելու 71 % առավելություն են ունեցել, սակայն 2-րդում հենց նրանք են իրենց դարպասն առաջին գոլն ընդունել: 62-րդ րոպեին անկյունայինից հետո աչքի է ընկել Վիլիանը, սակայն «Բարսելոնային» հաջողվել է հավասարեցնել հաշիվը:

Ազնվականների հետ պայքարում վերջապես Լեո Մեսսիին հաջողվել է գոլի հեղինակ դառնալ՝ 1:1: Նախորդ 8 հանդիպումներում նա չէր կարողացել գրավել «Չելսիի» դարպասը:

Լուսանկարը` uefa.com


Մյունխենում «Բավարիան» իսկական գոլային հրավառություն է կազմակերպել «Բեշիքթաշի» հետ խաղում ու գործնականում ապահովել 1/4 եզրափակչի ուղեգիրը: Այն մրցակցի դարպասը 5 անպատասխան գնդակ է ուղարկել: Թոմաս Մյուլլերն ու Ռոբերտ Լեւանդովսկին դուբլ են ձեւակերպել, մեկ անգամ էլ աչքի է ընկել Կինգսլի Կոմանը:

Լուսանկարը` uefa.com


Թիմը նաեւ կրկնել է իրեն իսկ պատկանող ռեկորդը, այն 14-րդ անընդմեջ հաղթանակն է տարել: Նման արդյունքի «Բավարիան» հասել էր նաեւ 1980-ին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին