1840 դիտում

ՉԼ-ում այսօր «Չելսի»-«Բարսելոնա» ու «Բավարիա»-«Բեշիքթաշ» զույգերն են


Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com


Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչում այսօր «Չելսին» ընդունելու է «Բարսելոնային», «Բավարիան» էլ՝ «Բեշիքթաշին»:

«Չելսիի» ու «Բարսելոնայի» դիմակայությունը տուրի գլխավոր հանդիպումներից է: Թիմերը միմյանց դեմ չեն մրցել արդեն 6 տարի, նախորդ հանդիպումներում էլ չափազանց սկզբունքային են եղել:

«Անկասկած, մեզ հիասքանչ հանդիպում է սպասվում: Նման մրցակցի հետ խաղալը փորձություն է մեզ համար: «Բարսելոնան» ֆանտաստիկ թիմ է, լավագույններից մեկը: Հենց նման հանդիպումները պետք է մեզ ոգեշնչեն: Դժվար է լինելու, քանի որ ֆանտաստիկ խաղացողների ենք դիմակայելու՝ Մեսսիին, Սուարեսին, Ինիեստային ու ողջ թիմին»,- հիացած ասել է «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն:

Լուսանկարը` uefa.com


Եթե կատալոնացիներին հաջողվի հաղթահարել լոնդոնյան ակումբի արգելքը, նրանք 11-րդ անգամ անընդմեջ կանցնեն ՉԼ-ի 1/4 եզրափակիչ ու հերթական ռեկորդը կսահմանեն:

«Չելսին» վատ արտահայտված խաղաոճ ունի, ինչպես անգլիական թիմերից շատերը: Պետք է հասկանալ, որ Անգլիայի չեմպիոնի հետ ենք խաղալու, հեշտ չի լինելու, կարեւոր խաղ է սպասվում, քանի որ մենք ցանկանում ենք անցնել հաջորդ փուլ: Չնայած մեծ հետաքրքրությանը, սա մեզ համար ՉԼ-ի հերթական խաղ է լինելու»,- խոստովանել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն:

Լուսանկարը` uefa.com


Թիմերը միմյանց դեմ մրցել են 12 անգամ, «Չելսին» 4 հաղթանակ է տոնել, ընդ որում՝ բոլորն էլ սեփական հարկի տակ, «Բարսելոնան» էլ 3 անգամ է ուժեղ եղել: 

Նշենք, որ Լեո Մեսսին լոնդոնյան ակումբի դեմ խաղացել է 8 անգամ ու այդպես էլ գոլի հեղինակ չի դարձել:

«Բավարիա»-«Բեշիքթաշ» զույգը միակն է, որում միմյանց դեմ մրցելու են իրենց երկրների չեմպիոնները: «Բավարիան» վերջին ոչ իսպանական ակումբն է, որին հաջողվել է տիրանալ ՉԼ-ի գավաթին, ակումբն այդ հաջողությանը հասնել է 2013-ին:

Լուսանկարը` uefa.com


«Բեշիկթաշը» փորձելու է օգտվել իր շանսից, մենք պետք է դրան պատրաստ լինենք: Հույս ունեմ, որ առավելագույնը կանենք, որպեսզի մոտենանք 1/4 եզրափակչին»,- ասել է «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուպ Հայնկենսը:

Նույնիսկ խմբում 5 հաղթանակ տանելով՝ բավարացիները չեն կարողացել առաջին տեղը զբաղեցնել, առաջինը ՊՍԺ-ն է եղել:

Լուսանկարը` uefa.com


«Բավարիան» աշխարհի ամենատիտղոսակիր ակումբներից է ու մի շարք բարձրակարգ խաղացողներ ունի: Առաջին անգամ ՉԼ-ի այս խաղարկությունում մենք հետնապահի դերում ենք լինելու: Կփորձենք լավ խաղ ցույց տալ ու հյուրընկալվելիս գոլի հեղինակ դառնալ»,- խաղից առաջ այսպես է ասել թուրքական ակումբի գլխավոր մարզիչ Շենոլ Գյունեշը:

«Բեշիքթաշին» առաջին անգամ է հաջողվել Չեմպիոնների Լիգայում այսքան առաջ անցնել ու պայքարել 1/4 եզրափակչի համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին