2240 դիտում

Մեսսիի նոր ռեկորդը. Լա Լիգայում նա 147 գոլային փոխանցում է կատարել


Լուսանկարը` eurosport.com

Լուսանկարը` FC Barcelona


Լիոնել Մեսսին հերթական ռեկորդն է սահմանել Իսպանիայի առաջնությունում:

Լա Լիգայի 24-րդ տուրում «Բարսելոնան» 2:0 հաշվով ուժեղ է եղել «Էյբարից»: Գոլերի հեղինակ են դարձել Լուիս Սուարեսն ու Ժորդի Ալբան:

 

Մեսսին գոլային փոխանցման հեղինակ է դարձել ու կրկնել 40 տարի Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Միչել Գոնսալեսին պատկանող ռեկորդը: Արգենտինացին իր 147-րդ փոխանցումն է կատարել Իսպանիայի առաջնությունում:

 

Այս մրցաշրջանի 37 խաղերում Մեսսին արդեն 27 գոլ ու 15 փոխանցում է գրանցել իր հաշվին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին