Ապրիլ 25, 2024
6218 դիտում

Արսեն Վենգեր. Մխիթարյանը մեծ ծավալի աշխատանք կատարեց


Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com


Եվրոպայի լիգայի 1/16-րդ եզրափակչի առաջին հանդիպումը Լոնդոնի «Արսենալը» մեկնարկել է հաղթանակով:

Արսեն Վենգերի սաները երեք անպատասխան գնդակ են ուղարկել «Էստերսունդի» դարպասը: Առաջին գոլը խփել է Նաչո Մոնրեալը, երկրորդը Հենրիխ Մխիթարյանի հարավածից հետո դիպել է շվեդների պաշտպան Սոտիրիս Պապայանոպուլոսին ու հայտնվել դարպասում:


Երրորդ գնդակն էլ Մխիթարյանի փոխանցումից հետո հեղինակել է Մեսութ Օզիլը:


«Նա մեծ ծավալի աշխատանք կատարեց: Կարծում եմ, որ իրեն լավ դրսեւորեց: Կամաց-կամաց հարմարվում է թիմին: Նա հաջող խաղ անցկացրեց»,-հանդիպումից հետո Մխիթարյանի մասին այսպես է արտահայտվել Վենգերը:
Մարզիչը նշել է, որ հաղթանակից հետո չեն թուլանալու, այլ փորձելու են պատասխան խաղում եւս դրական արդյունքի հասնել ու կրկին առավելության հասնել:


Թիմերի պատասխան հանդիպումը կայանալու է փետրվարի 22-ին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին