5542 դիտում

Մխիթարյան. «Արսենալը» կարող է հաղթել Եվրոպայի Լիգայում


Լուսանկարը` arsenal.com

Լուսանկարը` arsenal.com

Լուսանկարը` arsenal.com

Լուսանկարը` arsenal.com


«Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարծում է, որ իր թիմը կարող է հաղթել Եվրոպայի Լիգայի գավաթում: Նա հավատում է, որ լոնդոնյան ակումբն ունի այդ պոտենցիալը, սակայն միայն ժամանակը ցույց կտա, թե ինչի են ընդունակ:

ԵԼ-ի 1/16 եզրափակչի առաջին խաղից հետո «Արսենալը» հյուրընկալվելիս 3:0 հաշվով առավելության է հասել «Էստերսունդի» նկատմամբ:

 

«Մրցակիցը լավ էր գործում, փորձում էր իր խաղը ցույց տալ, բայց մեզ հաջողվեց հանդիպման սկզբում 2 գոլի հեղինակ դառնալ: Երկար ընդմիջումից հետո «Էստերսունդն» առաջին հանդիպում էր անցկացնում, մինչդեռ մենք առաջնությունում մշտապես ելույթ ենք ունենում»,- ասել է Մխիթարյանը:

 

Նա այդ խաղում 2 գոլային փոխանցման հեղինակ է դարձել, առաջին դեպքում շվեդական ակումբի պաշտպանն է ինքնագոլի հեղինակ դարձել, ապա աչքի է ընկել Մեզութ Օզիլը:

 

2016-2017թթ. Մխիթարյանն արդեն «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հաղթել է Եվրոպայի Լիգայում՝ խփելով նաեւ եզրափակչի գոլերից մեկը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին