1739 դիտում

«Բանանցն» ու «Շիրակը» պարտվել են ընկերական խաղերում


Լուսանկարը` FC Banants


Մոտ մեկ շաբաթից կմեկնարկի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության գարնանային հատվածը:

Մինչ այդ հայկական թիմերն ուսումնամարզական հավաքներ ու ընկերական հանդիպումներ են անցկացնում:

Երեկ թուրքական Բելեկում «Բանանցը» հանդիպել է Կարագանդայի «Շախտյորին»: Խաղն ավարտվել է երեւանյան թիմի պարտությամբ՝ 1:2:

Անթալիայում էլ «Շիրակը» խոշոր հաշվով պարտություն է կրել «Պոդբեսկիձե» թիմից՝ սեփական դարպասն ընդունելով 5 գնդակ ու խփելով մեկը: Վարդան Բիչախչյանի սաները զիջել էին նաեւ հավաքի առաջին ընկերական խաղում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին