1796 դիտում

Կամո Հովհաննիսյանը մինչեւ 2020 թ. պայմանագիր է կնքել «Ալաշկերտի» հետ


Լուսանկարը` FC Alashkert


Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ալաշկերտն» առաջին ձեռքբերումն է կատարել:

Թիմի կազմը համալրել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Կամո Հովհաննիսյանը:

«Ալաշկերտի» հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2020 թվականի օգոստոսի 1-ը: Հովհաննիսյանն արդեն իր առաջին մարզումն է անցկացրել թիմի կազմում:

Մինչ այդ նա հանդես է եկել բելառուսական «Տորպեդո-ԲելԱԶ»-ում, որտեղ 28 խաղում 3 գոլի հեղինակ է դարձել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին