Ապրիլ 25, 2024
5780 դիտում

Մոուրինյո. Մխիթարյանը հնարավոր է հեռանա թիմից, բայց եւ կարող է մնալ


Լուսանկարը` REUTERS


«Մանչեսթեր Յունայթեդն» Անգլիայի առաջնությունում այս գիշեր 3:0 հաշվով առավելության է հասել «Սթոք Սիթիի» նկատմամբ:

Հենրիխ Մխիթարյանը չի եղել հանդիպման հայտացուցակում: Նրա բացակայությունը թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն այսպես է բացատրել.

«Կստեմ, եթե ասեմ, որ դա տակտիկական որոշում է եղել: Ընտրել եմ այն խաղացողներին, որոնց մտքերը 100 % կապված են ակումբի հետ ու կենտրոնացած են ՄՅՈւ-ի վրա: Կարծում եմ, ֆուտբոլիստի համար հեշտ չէ խաղալ, երբ նրա մտքերը այլ ակումբի մասին են մտածում, ինչն ավելացնում է ճնշումը: Դա լավագույն որոշումն էր նրա ու մեզ համար»:

Մոուրինյոն խոստովանել է, որ Մխիթարյանը բարձրակարգ ֆուտբոլիստ է ու իրենց շատ բան կարող է տալ, եթե մնա թիմում: Նա եւս մեկ անգամ ընդգծել է, որ հայ կիսապաշտպանը մրցաշրջանը լավ է սկսել, ապա մի քիչ անկում գրանցել.

«Նախորդ մրցաշրջանում նա կաեւոեր խաղացող էր ու օգնել է մեզ Եվրոպայի Լիգայում, տեսնենք, թե ինչ տեղի կունենա՝ պայմանագիր կկնքի՞ ու կլքի՞ մեզ: Հնարավոր է, բայց հնարավոր է, որ նա նաեւ մնա: Մենք պետք է պաշտպանենք Մխիթարյանին ու թիմը, այդ պատճառով եկեք հետեւենք, թե ինչ կլինի: Տրանսֆերային պատուհանը բաց է, դեռ 31-ին է փակվելու, ցավոք, ոչ վաղը»,- ասել է Մոուրինյոն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին