Ապրիլ 25, 2024
4482 դիտում

ՄՅՈւ-ն վերադարձել է Դուբայից ու պատրաստ է «Սթոք Սիթիի» դեմ խաղին


Լուսանկարը` manutd.com


«Մանչեսթեր Յունայթեդը» վերադարձել է Դուբայի ուսումնամարզական հավաքից ու արդեն այսօր Անգլիայի առաջնությունում ուժերն է չափելու «Սթոք Սիթիի» հետ:

Ֆուտբոլիստները լավ մարզումներ են անցկացրել ու պատրաստ են շարունակել մրցաշրջանը:

Լյուկ Շոուն ու Ջեսսի Լինգարդը խոստովանել են, որ թիմին պետք էր նման հանգիստն ու միասին անցկացրած ժամանակը:

«Դեկտեմբերին բավականին լավ ենք աշխատել ու մի շարք խաղեր ունեցել, հիանալի էր հանգստանալ: Բայց միաժամանակ նաեւ լավ մարզվել ենք, ամեն օր դուրս ենք եկել խաղադաշտ ու աշխատել մեր մարտավարության վրա»,- ասել է Լինգարդը:

ՄՅՈւ-ն սեփական հարկի տակ այսօր մրցելու է Երեւանի ժամանակով ժամը 23:55-ին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին