3151 դիտում

Աշխարհի Գավաթը միջազգային շրջագայության ընթացքում կլինի Երեւանում


Լուսանկարը` standard.co.uk


Ֆուտբլի Աշխարհի գավաթն իր միջազգային շրջագայության շրջանակներում կլինի նաեւ Երեւանում:

Ինչպես հայտնում է FIFA-ն, գավաթը Երեւան կայցելի փետրվարի 7-ին, այնուհետեւ կուղեւորվի Թբիլիսի, ապա`Բաքու:

 

Աշխարհի գավաթի միջազգային շրջագայությունը, որը ներառում է 50 երկիր, մեկնարկել է սեպտեմբերի 20-ին: Այս տարի Գավաթն առաջինը հունվարի 22-ին լինելու է Լոնդոնում:

 

Գավաթի ազգային շրջագայությունը ներառում է Ռուսաստանի 24 քաղաք`Վլադիվոստոկից մինչեւ Կալինինգրադ: 2017-ին այն եղել է 15 քաղաքներում, 2018-ի մայիսից մինչեւ մրցաշարի մեկնարկը կլինի եւս 9-ում:

 

ԱԱ-ն կայանալու է հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքների 12 ստադիոններում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
mediamax.am
bravo.am