4440 դիտում

Բեգլարյան.Հավաքականում ոչ ոք չի ընկճվել, մարտական ենք տրամադրված


Լուսանկարը` Photolure


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ու «Ալաշկերտի» դարպասապահ Արսեն Բեգլարյանը Մոսկվայում այցելել է Մոսկվայի «Արարատի» մարզումներին:

Դարպասապահը նշել է, որ Հայաստանում ակումբով շատ են հետաքրքրվում, իրենց թիմում էլ հաճախակի են քննարկում թիմի գործերը:

Հավաքականի մասին էլ Բեգլարյանն ասել է հետեւյալը. «ԱԱ-ի անհաջող ընտրական մրցաշարից հետո գլուխներս չենք կախում ու լավատեսորեն ենք նայում ապագային: Վերջին ընկերական հանդիպումները վատ չանցկացրինք, մյուս տարի էլ հանդիպումներ կունենանք: Թիմում ոչ ոք չի ընկճվել, մարտական ենք տրամադրված: Կներդնենք առավելագույն ուժերն ու կանենք հնարավորը Եվրոպայի առաջնության ընտրականում»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին