Ապրիլ 19, 2024
4426 դիտում

Աբրահամ Խաշմանյանն այլեւս «Ալաշկերտի» մարզիչը չէ


Լուսանկարը` Մեդիամաքս


«Ալաշկերտի» ղեկավարությունը որոշում է կայացրել չերկարաձգել գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի եւ մարզիչ Աշոտ Գրիգորյանի պայմանագրերը:

Ինչպես հայտնում է ակումբի պաշտոնական կայքը, մասնագետները Կարագանդայի «Շախտյորում» կարիերան շարունակելու մտադրություն ունեն:


Մարզչական շտաբում ընդգրկված Արկադի Չիլինգարյանը, Արմեն Տոնոյանը եւ Արմեն Կիրակոսյանը կշարունակեն աշխատանքը: «Ալաշկերտի» նոր գլխավոր մարզչի անունը հայտնի կդառնա առաջիկայում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին