9571 դիտում

Ռոնալդուն 5-րդ անգամ ստացել է «Ոսկե գնդակ» մրցանակը


Լուսանկարը` medias.lequipe

Լուսանկարը` medias.lequipe


France Football-ն ամփոփել է տարվա լավագույն ֆուտբոլիստի արդյուքները, հաղթող է ճանաչվել Քրիշտիանու Ռոնալդուն:

Քվեարկության արդյունքում Պորտուգալիայի հավաքականի ու Մադրիդի «Ռեալի» հարձակվողն առաջ է անցել Լեո Մեսսիից ու Նեյմարից: Ռոնալդուն «Ոսկե գնդակ» մրցանակին արժանացել է 5-րդ անգամ՝ հավասարվելով Մեսսիին:

«Սա անմոռանալի պահ է ինձ համար, որին շատ երկար եմ սպասել: Շնորհակալ եմ բոլոր ներկա ու նախկին մարզիչներից ու թիմակիցներից: Ես ցանկանում եմ լինել լավագույնը: Հուսամ, որ մի քանի տարի եւս կկարողանամ բարձրակարգ ֆուտբոլ ցուցադրել: Իմ ու Մեսսիի պայքարը շարունակվում է, եւ մենք մեր թիմերի համար ներդնում ենք մեր ողջ ուժը»,-խոստովանել է 2017 թվականի լավագույն ֆուտբոլիստը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին