Ապրիլ 19, 2024
3450 դիտում

Մ-19 տ. ԵԱ-ին պատրաստվելու համար Հայաստանում մրցաշար կանցկացվի


Լուսանկարը` FC Banants


Եվրոպայի ֆուտբոլի մինչեւ 19 տարեկանների 2019 թ. առաջնության եզրափակիչ փուլն անցկացվելու է Հայաստանում:

Մրցաշարին նախապատրաստվելու նպատակով  2018թ. նոյեմբերի 14-20-ը Հայաստանում կանցկացվի ստուգողական մրցաշար: Ինչպես հայտնում է ՀՖՖ-ի կայքը, մրցաշարին կմասնակցեն Հայաստանի, Գերմանիայի, Հոլանդիայի եւ Պորտուգալիայի երիտասարդական հավաքականները:
  
ԵԱ-ի անցկացման ժամկետները եւ հանդիպումները հյուրընկալող մարզադաշտերը կհաստատվեն ավելի ուշ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին