Ապրիլ 19, 2024
7869 դիտում

Մոուրինյոյի անակնկալը. Չխաղացող ֆուտբոլիստներից մեկը կվերադառնա


Լուսանկարը` manutd.com

Լուսանկարը` manutd.com

Լուսանկարը` manutd.com


Այսօր «Մանչեսթեր Յունայթեդը» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին հանդիպումն է անցկացնելու «Օլդ Թրաֆորդում»: ՄՅՈւ-ն ընդունելու է Մոսկվայի ԲԿՄԱ-ին:

Անգլիական թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նշել է, որ այսօր անպայման խաղադաշտ է դուրս գալու Պոլ Պոգբան, մինչդեռ Զլատան Իբրահիմովիչը, Մարուան Ֆելաինին ու Նեմանյա Մատիչը կբացակայեն:

«Հնարավոր է անակնկալի ականատես լինեք: Չխաղացող ֆուտբոլիստներից մեկին կտեսնեք խաղադաշտում»,- ասել է մարզիչը:

Շատ հավանական է, որ նա ակնարկել է Հենրիխ Մխիթարյանի մասին, որը վերջին խաղերին բացակայել է թիմի հայտացուցակից, սակայն մասնակցել է Մոսկվայում ԲԿՄԱ-ի դեմ կայացած ՉԼ-ի խաղին:

Մոուրինյոն նաեւ նշել է, որ իրենք չեն մտածում կիրակի «Մանչեսթեր Սիթիի» դեմ սպասվող դերբիի մասին ու ամբողջովին կենտրոնացած են այսօրվա դիմակայության վրա:

Խաղը չափազանց կարեւոր է «Մանչեսթեր Յունայթեդի» համար, հաղթանակի դեպքում թիմն առաջին տեղով փլեյ-օֆֆի ուղեգիր կնվաճի: Այս պահին անգլիական թիմը 12 միավորով A խմբի առաջատարն է, 2-րդը 9 միավորով «Բազելն» է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին