Ապրիլ 24, 2024
4577 դիտում

Ավարտվել է Հայաստանի ֆուտբոլի առաջնության առաջին հատվածը


Լուսանկարը` Fc Alashkert


Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնության 15-րդ տուրով ավարտվել է առաջին շրջանը:

«Գանձասար-Կապան»-«Ալաշկերտ» խաղում տանտերերը նվազագույն հաշվով հաղթել են առաջնության գործող չեմպիոններին:

«Բանանցը» հյուրընկալվելիս 3:2 հաշվով ուժեղ է եղել «Արարատից», իսկ
 «Փյունիկը» նույն հաշվով՝ «Շիրակից»:

Մրցաշարային աղյուսակը 30 միավորով գլխավորում է «Ալաշկերտը», «Գանձասար-Կապանն» ունի 24, իսկ «Բանանցը»՝ 22 միավոր:

Հայաստանի առաջնությունը վերսկսելու է մարտի 2-ին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին