5911 դիտում

Երկու պարտություն չորս օրում. Հայաստանի ընտրանին զիջեց սերբերին


Լուսանկարը` Football Federation of Armenia


Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականը պարտություն է կրել Սերբիայի ընտրանուց:

Երեւանում կայացած խաղում 7-րդ խմբի առաջատարները կարողացել են օգտագործել գոլային հնարավորությունն ու վաստակել հերթական երեք միավորը:

Հանդիպման միակ գնդակը երկրորդ խաղակեսում խփել է Ալեքսանդար Լուտովաչը:

Մի քանի օր առաջ Արթուր Ոսկանյանի սաները պարտություն էին կրել նաեւ Ռուսաստանից: Այժմ թիմն ունի 7 միավոր ու խմբում 4-րդն է, Սերբիան 18 միավորով շարունակում է լինել առաջատար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին