Ապրիլ 23, 2024
4884 դիտում

Ֆուտզալի Բիզնես Լիգան՝ կրկին Գյումրիում


Լուսանկարը` Ֆուտզալի Բիզնես Լիգա

Լուսանկարը` Ֆուտզալի Բիզնես Լիգա

Լուսանկարը` Ֆուտզալի Բիզնես Լիգա

Լուսանկարը` Ֆուտզալի Բիզնես Լիգա

Լուսանկարը` Ֆուտզալի Բիզնես Լիգա

Լուսանկարը` Ֆուտզալի Բիզնես Լիգա


Գյումրիում երկրորդ տարին անընդմեջ մեկնարկել է ֆուտզալի Բիզնես Լիգան, որին այս անգամ մասնակցում են Շիրակի մարզի 10 թիմեր:

Հանդիպումներն անցկացվում են ամեն շաբաթ եւ կիրակի օրերին, արդեն կայացել է 8 հանդիպում: Այս անգամ մասնակից թիմերի միջեւ պայքարն ավելի թեժ է, քանզի մասնակից թիմերի հնարավորությունները գրեթե հավասար են: Երկուական խաղ այս պահին հաղթանակով են ավարտվել Արթիկի եւ Գյուրիի թիվ 1 գիշերօթիկի թիմերը: Խմբային հանդիպումները կավարտվեն նոյեմբերի 5-ին:

Բիզնես Լիգայի ներկայացուցիչ, Գյումրիում մրցաշարի նախաձեռնող Արթուր Մելիքյանի խոսքերով, մրցաշարի նպատակը ֆուտզալի մասսայականացումն ու առողջ ապրելակերպի քարոզն է:

«Մենք ձգտելու ենք տարեց-տարի ավելացնել մասնակից թիմերի քանակը եւ դարձնել մրցաշարը համամարզային, որպեսզի բոլոր համայնքների թիմերը կարողանան ներգրավվել դրան», - ասել է Արթուր Մելիքյանը։

Գյումրիում մրցաշարն առաջին անգամ անցկացվել է 2016 թ-ին: Առաջին առաջնության հաղթող է դարձել ՀԷՑ-Ղարս մասնաճյուղի թիմը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին