Ապրիլ 19, 2024
4305 դիտում

ԵԼ. «Ռեալ Սոսյեդադը» տարել է արտագնա ամենախոշոր հաղթանակը


Լուսանկարը` UEFA Europa League


Եվրոպայի լիգայի խմբային փուլում «Վարդարը», որտեղ հանդես են գալիս Հովհաննես Համբարձումյանն ու Տիգրան Բարսեղյանը, սեփական հարկի տակ 0:6 հաշվով զիջել է «Ռեալ Սոսյեդադին»:

Այս հաշիվը Եվրոպայի լիգայի պատմության մեջ ամենախոշոր հաշվով հաղթանակն է եղել արտագնա խաղերում:

Բացի այդ, իսպանացիները կրկնել են մրցաշարի ամենամեծ հաշիվները: Նախկինում 6:0 հաշիվներ գրանցվել էին «Ստյաուա»-«Օլբորգ», «Վալենսիա»-«Ռապիդ» խաղերում:

ԵԼ-ի L խմբում «Ռեալ Սոսյեդադը» 6 միավորով 2-րդ տեղում է, իսկ «Վարդարն» առանց միավորի եզրափակում է աղյուսակը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին