Ապրիլ 23, 2024
8871 դիտում

ՄՅՈւ-ի 3-րդ անընդմեջ հաղթանակը ՉԼ-ում, այս անգամ «Բենֆիկայի» նկատմամբ


Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com


«Մանչեսթեր Յունայթեդը» Լիսաբոնում Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 3-րդ խաղում դժվարին հաղթանակ է տարել «Բենֆիկայի» նկատմամբ:

Հանդիպման միակ գնդակի հեղինակը Մարկուս Ռեշֆորդն է: 64-րդ րոպեին նա իրացրել է տուգանային հարվածը, որը պորտուգալական թիմի 18-ամյա դարպասապահ Միլե Սվիլարն անհաջող է որսացել. նա գնդակի հետ հատել է դարպասային գիծը: Խաղն այդպես էլ ավարտվել է մանկունիացիների նվազագույն հաշվով առավելությամբ:

Անգլիական թիմը 3 հաղթանակ ունի իր հաշվին ու A խմբի առաջատարն է 9 միավորով:

«Մենք իրավիճակը վերահսկել ենք ողջ հանդիպման ընթացքում: Ոչ մի րոպե չեմ մտածել, որ գոլ բաց կթողնենք, քանի որ պաշտպանությունում էլ գրագետ էինք գործում: Պաշտպանությունում լավ խաղը հաղթանակի գրավականն է: Մենք 9 միավոր ունենք ու փլեյ-օֆֆ դուրս գալուն շատ քիչ բան է պակասում: Եւս մեկ հաղթանակ ու խմբում առաջինը կլինենք»,- ասել է ՄՅՈւ-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին