Ապրիլ 25, 2024
5916 դիտում

Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի աղյուսակում նահանջել է 90-րդ տեղը


Լուսանկարը` Photolure


ՖԻՖԱ-ն հոկտեմբերի 16-ին հրապարակել է ֆուտբոլի ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը:

Հայաստանի ընտրանին ԱԱ-2018-ի ընտրական փուլի վերջին խաղերում Լեհաստանից 1:6 հաշվով կրած պարտությունից ու ղազախների հետ 1:1 ոչ-ոքիից հետո նահանջել է 7 տեղով:

Այժմ Հայաստանի ընտրանին 392 միավորով 90-րդ հորիոնականում է:

Վարկանշային աղյուսակը գլխավորում է Գերմանիայի հավաքականը, որն ունի 1631 միավոր: Երկրորդը Բրազիլիան (1619) է, իսկ երրորդը՝ Պորտուգալիան (1446):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին