4738 դիտում

Հայ ֆուտբոլիստուհիները կմասնակցեն ԵԱ-ի որակավորման փուլին


Լուսանկարը` ffa.am


Հոկտեմբերի 18-ից 24-ը Հունգարիայում կայանալու է մինչեւ 19 տարեկան աղջիկների Եվրոպայի 2018 թ. առաջնության որակավորման փուլի 10-րդ խմբի մրցաշարը:

Ինչպես հայտնում է ՀՖՖ-ի կայքը, Հայաստանի հավաքականի մրցակիցները կլինեն Հունգարիայի, Շոտլանդիայի եւ Թուրքիայի թիմերը:

Հոկտեմբերի 18-ին հայերը կմրցեն Շոտլանդիայի, 21-ին՝ Թուրքիայի, 24-ին Հունգարիայի հավաքականների հետ:

Հայաստանի ընտրանին մինչ այդ հավաք կունենա Երեւանում, իսկ գլխավոր մարզիչ Լիանա Հայրապետյանը հրավիրել է 20 ֆուտբոլիստուհիների:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին