Ապրիլ 19, 2024
4871 դիտում

Յուրա Մովսիսյանը կշարունակի խաղալ «Ռեալ Սոլթ Լեյքում»


Լուսանկարը` rsl.com


Յուրա Մովսիսյանը կշարունակի հանդես գալ «Ռեալ Սոլթ Լեյքում»: Հայ ֆուտբոլիստն այնտեղ կմնա մինչեւ 2018 թվականը:

Ֆուտբոլիստի նկատմամբ արտասահմանյան ակումբների հետաքրքրությունները մարել են, ու նա կշարունակի պաշտպանել ամերիկյան թիմի գույները նաեւ 2017-ի մնացած հատվածում: Այս մասին հայտնում է MLS-ի պաշտոնական կայքը:

 

Մովսիսյանին ցանկանում էր 1 տարվա վարձավճարով ձեռք բերել չեխական «Սլավիան», սակայն փոխել է մտադրութունը:

 

2018-ին «Ռեալ Սոլթ Լեյքը» հարձակվողին ազատ գործակալի կարգավիճակ կտա՝ վճարելով պայմանագրով նախատեսված գումարը, կամ էլ կփորձի պահել նրան:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին