Ապրիլ 23, 2024
3811 դիտում

Լավագույնի կոչմանը հավակնում են 24 ֆուտբոլիստներ


Լուսանկարը` fifa.com


ՖԻՖԱ-ն հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր հավակնում են դառնալ 2016-17 թվականների մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ:

Այդ ցանկում են Պիեր-Էմերիկ Օբամեյանգը, Լեոնարդո Բոնուչին, Ջանլուիջի Բուֆֆոնը, Դանիել Կարվախալը, Կրիշտիանու Ռոնալդուն, Պաուլո Դիբալան, Անտոնի Գրիզմանը, Էդեն Ազարը, Զլատան Իբրահիմովիչը, Անդրես Ինյեստան, Հարի Քինը, Ն Գոլո Կանտեն, Թոնի Կրոսը, Ռոբերտ Լեւանդովսկին, Մարսելոն, Լեո Մեսսին, Լուկա Մոդրիչը, Կեյլոր Նավասը, Մանուել Նոյերը, Նեյմարը, Սերխիո Ռամոսը, Ալեքսիս Սանչեսը, Լուիս Սուարեսը եւ Արտուրո Վիդալը:

 

ՖԻՖԱ-ի լավագույն մարզչի կոչմանը հավակնում է 12 մասնագետ, կին ֆուտբոլիստինը՝ 10 մարզուհի եւ կանանց լավագույն մարզիչ անվանակարգում առաջադրվել է 10 հոգի:

 

Հաղթողի անունը հայտնի է դառնալու հոկտեմբերի 23-ին Լոնդոնում կայանալիք միջոցառման ժամանակ:

 

Լավագույններին ընտրելու են ազգային հավաքականների գլխավոր մարզիչներն ու ավագները, լրագողները եւ երկրպագուները:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին