Ապրիլ 18, 2024
4697 դիտում

Լոռու մարզը Վանաձորում ժամանակակից մարզադաշտ կունենա


Լուսանկարը` Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա


Հայաստանի Առաջին խմբի առաջնության նորեկ «Լոռիի» հիմնադիր Թովմաս Գրիգորյանը հանդես է եկել հայտարարությամբ:

Նա ներողություն է խնդրել Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայում օգոստոսի 14-ին կայացած խաղի ժամանակ պատճառված անհարմարությունների համար: Շատ երկրպագուներ չեն կարողացել տրիբունայից հետեւել խաղին:

«Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ այս տարի սկսում ենք Վանաձորի քաղաքային ստադիոնի վերանորոգման աշխատանքները, որի ավարտից հետո Լոռու մարզը կունենա ժամանակակից մարզադաշտ, որտեղ ֆուտբոլ դիտելը երկրպագուների համար կդառնա ժամանցի լավագույն տարբերակներից մեկը»,- Գրիգորյանի խոսքերը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:

Նա նշել է, որ թիմում հանդես են գալիս Լոռու մարզը ներկայացնող երկու ֆուտբոլիստ՝ թիմի ավագ Գուրգեն Մաթեւոսյանը եւ Դավիթ Փարեմուզյանը: Գրիգորյանը նաեւ հույս է հայտնել, որ Վանաձորի ակադեմիայի լավագույն սաները եւս կհամալրեն «Լոռին» ու Հայաստանի Բարձրագույն խմբի այլ թիմեր:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին