Ապրիլ 25, 2024
5857 դիտում

Մոուրինյոն ուզում է Իբրահիմովիչին ընդգրկել ՄՅՈւ-ի մարզչական շտաբում


Լուսանկարը` metro.co.uk


«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծում է, որ Զլատան Իբրահիմովիչը պետք է ընդգրկվի թիմի մարզչական շտաբում, երբ ավարտի կարիերան:

Շվեդ ֆուտբոլիստը հիմա վերականգնվում է ծնկի լուրջ վնասվածքից, որը նա ստացել է ապրիլին Եվրոպայի Լիգայում:

Վերջերս հայտնի էր դարձել, որ ՄՅՈւ-ն բանակցում է Իբրահիմովիչի հետ ու ցանկանում նոր պայմանագիր կնքել: Մոուրինյոն բարձր է գնահատում նրա դերը թիմում:

Նրա կարծիքով, հարձակվողը հսկայական փորձ ունի ու կամուրջ կհանդիսանա խաղացողների ու մարզչի միջեւ:

«Մենք շարունակում ենք բանակցել Զլատանի հետ: Նա հստակ ցույց է տվել, որ նախորդ տարվա ցուցանիշները չեն բավարարել իրեն: Ցանկանում է խաղալ բարձր մակարդակով, այդ նպատակով էլ մրցաշրջանի 2-րդ հատվածում նրան հետ կբերենք»,- ավելի վաղ ասել էր Մոուրինյոն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին