4134 դիտում

Մկոյանն ու Մանուչարյանը հավաքականում չեն լինի վնասվածքի պատճառով


Լուսանկարը` Photolure


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը պարզաբանել է, որ սեպտեմբերին Ռումինիայի ու Դանիայի ընտրանիների դեմ խաղին նախապատրաստվելու համար Հրայր Մկոյանին եւ Էդգար Մանուչարյանին թիմ չի հրավիրել վնասվածքների պատճառով:

Մեկնաբանելով երկար ընդմիջումից հետո Սարգիս Ադամյանին հրավիրելու փաստը՝ Պետրոսյանը ՀՖՖ-ի կայքին ասել է, որ ինքն անձամբ դիտել է վերջինիս մասնակցությամբ մի քանի հանդիպումներ:

«Քանի որ Ադամյանը «Յան Ռեգենսբուրգի» կազմում հանդես է գալիս Գերմանիայի երկրորդ Բունդեսլիգայում ու խաղային մշտական պրակտիկա ունի, որոշում է կայացվել նրան հրավիրել հավաքական: Մարզչական շտաբը հետեւում է նաեւ Գեղամ Ղադիմյանի ելույթներին, նրան համարում է հավաքականի թեկնածու, ուղղակի այս անգամ նպատակահարմար գտանք հրավիրել այլ ֆուտբոլիստների»,- ասել է մարզիչը:

Պետրոսյանն արդեն հրապարակել է արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների անունները, իսկ Հայաստանի առաջնության մասնակցիներին կներկայացնի ավելի ուշ:
 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին