Ապրիլ 26, 2024
6484 դիտում

Արաս Օզբիլիսը մոտ է «Սիվասսպոր» տեղափոխվելուն


Լուսանկարը` PAN Photo


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը մոտ է «Բեշիկթաշից» հեռանալուն:

Ըստ թուրքական ԶԼՄ-ի` նա կտեղափոխվի «Սիվասսպոր», որը երկրի առաջնության նորեկն է:

 

Նշվում է, որ գործարքը կկնքվի առաջիկա օրերի ընթացքում: Օզբիլիսը «Սիվասսպորում» հանդես կգա վարձակալության հիմունքներով:

 

Նա «Բեշիկթաշ» է տեղափոխվել 2016 թվականին, սակայն այդպես էլ չի կարողացել իր տեղը գտնել հիմնական կազմում: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին