Ապրիլ 25, 2024
7069 դիտում

Պետրոսյանը թիմ է հրավիրել արտերկրում հանդես եկող 16 ֆուտբոլիստի


Լուսանկարը` PAN Photo


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հրապարակել է արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների անունները, ովքեր առաջիկա հանդիպումներին մասնակցելու հրավեր են ստացել:

Հայ ֆուտբոլիստներն Աշխարհի առաջնության ընտրական փուլում սեպտեմբերի 1-ին Բուխարեստում ուժերն են չափելու Ռումինիայի ընտրանու հետ: Երեք օր անց Երեւանում Հայաստանը հյուրընկալելու է Դանիային:

Ինչպես հայտնում է ՀՖՖ-ի կայքը, այս խաղերի համար հրավիրվել են հետեւյալ ֆուտբոլիստները.

Տարոն Ոսկանյան, Վարազդատ Հարոյան, Գաել Անդոնյան, Հովհաննես Համբարձումյան, Կամո Հովհաննիսյան, Տիգրան Բարսեղյան, Դավիթ Մանոյան, Գոռ Մալաքյան, Էդգար Մալաքյան, Մարկոս Պիզելի, Հենրիխ Մխիթարյան, Արաս Օզբիլիզ, Արմեն Համբարձումյան, Ռուսլան Կորյան, Արթուր Սարկիսով եւ Սարգիս Ադամյան:     

Հայաստանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստների անունները եւ հավաքականի վերջնական հայտացուցակը հայտնի կդառնան ավելի ուշ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին