Ապրիլ 19, 2024
7178 դիտում

Մխիթարյան. ՄՅՈւ-ն հիանալի ֆուտբոլիստների հետ է պայմանագիր կնքել


Լուսանկարը` manutd.com


«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է թիմի նորեկների՝ Ռոմելու Լուկակուի, Նեմանյա Մատիչի ու Վիկտորե Լինդելեֆի մասին:

Մխիթարյանը կարծում է, որ նրանք լավ ու ՄՅՈւ-ի խաղամակարդակին համապատասխան ֆուտբոլիստներ են:

Անգլիայի առաջնության 1-ին տուրում մանկունիացիները 4:0 հաշվով հաղթել են «Վեսթ Հեմին», գոլերից 2-ը խփել էր Լուկակուն:

«Մատիչն այդ խաղում հսկայական աշխատանք է կատարել դաշտում: Երբ թիմը կորցնում էր գնդակը, նա անմիջապես փորձում էր այն հետ բերել: Նա նաեւ հիանալի էր գործում պաշտպանությունում: Լուկակուն գոլեր է խփում, իսկ Լինդելեֆը դեռ իրեն ցույց տալու ժամանակ կունենա: Թիմը հիանալի խաղացողների է ձեռք բերել, որոնք մեզ կօգնեն»,- խոստովանել է Մխիթարյանը:

Հայ ֆուտբոլիստը հույս է հայտնել, որ մի քանի տարվա անհաջող ելույթներից հետո «Յունայթեդն» առաջիկայում վերելք կապրի:

Թիմը նախորդ մրցաշրջանում հաղթել է Եվրոպայի Լիգայի գավաթն ու հանդես կգա Չեմպիոնների Լիգայում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին