4750 դիտում

Ալեքսիս Սանչեսը կդառնա ԱՊԼ-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը


Լուսանկարը` https://www.thesun.co.uk


Լոնդոնի «Արսենալը» նոր առաջարկություն է արել թիմի հարձակվող Ալեքսիս Սանչեսին:

Ինչպես հայտնում է բրիտանական մամուլը, «զինագործները» պատրաստ են 28-ամյա ֆուտբոլիստի պահանջները բավարարել ու նրա աշխատավարձը շաբաթական հասցնել 330 հազար եվրոյի:

Այսպիսով, Սանչեսը կդառնա Անգլիայի առաջնությունում ամենաշատ վարձատրվող ֆուտբոլիստը:

Նրա պայմանագիրն «Արսենալի» հետ ավարտվելու է 2018-ի ամռանը, մինչ այս խոսակցություններ կային, որ հնարավոր է ֆուտբոլիստը հեռանա թիմից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին