6019 դիտում

«Ալաշկերտը» խզել է Գեւորգ Կասպարովի հետ պայմանագիրը


Լուսանկարը` FC Alashkert


«Ալաշկերտի» ղեկավարությունը երկկողմանի համաձայնությամբ խզել է Գեւորգ Կասպարովի հետ պայմանագիրը:

Փորձառու դարպասապահն «Ալաշկերտի» կազմը համալրել էր 2015 թվականի հուլիսին ու  49 հանդիպում անցկացրել թիմի կազմում: Ավելի վաղ էլ թիմից հեռացել էր Գեւորգ Նռանյանը:

Չեմպիոնների Լիագյի որակավորման 2-րդ փուլում ԲԱՏԷ-ին զիջելուց հետո թիմը կարճատեւ հանգիստ է ստացել, ինչից  հետո սկսելու է նախապատրաստվել Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին