Ապրիլ 20, 2024
6122 դիտում

Կոնֆեդերացիայի Գավաթ. Մեքսիկան ու Պորտուգալիան կիսաեզրափակչում են


Լուսանկարը` Fifa.com


Ռուսաստանում ընթացող Կոնֆեդերացիաների Գավաթում տանտերերը լքել են պայքարը:

Խմբային փուլի Մեքսիկայի դեմ խաղում ռուսները 2:1 հաշվով զիջել են ու չեն կարողացել անցնել կիսաեզրափակիչ:

 

Հանդիպման 25-րդ րոպեին հաշիվը բացել է Ալեքսանդր Սամեդովը, սակայն մեքսիկացիներից Նեստոր Արաուխոն խփել է պատասխան գնդակը, իսկ Էկտոր Էրերան դարձել հաղթական գոլի հեղինակը:

 

A խմբի մյուս խաղում Պորտուգալիան 4:0 հաշվով ուժեղ է եղել Ավստրալիայից: Աչքի են ընկել Քրիշտիանու Ռոնալդուն, Բեռնարդու Սիլվան, Անդրե Սիլվան ու Նանին:

 

Պորտուգալիան ու Մեքսիկան կիսաեզրափակչում են ու սպասում են իրենց մրցակիցներին, որոնք որոշվելու են այսօր:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին