Ապրիլ 19, 2024
6280 դիտում

Մխիթարյան. Կփորձեմ ավելի շատ գոլեր խփել ու գավաթներ նվաճել


Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` photolure

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com


Այսօր Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Facebook-ում պատասխանում է երկրպագուների հարցերին:

Ներկայացնում ենք առավել հետաքրքիր պատասխանները:

 

***

Իսկապես երջանիկ եմ հայ երեխաների համար օրինակ ու ոգեւորության աղբյուր լինելու համար: Հույս ունեմ, որ իմ նվաճումներով կօգնեմ, որ նրանք էլ հավատան իրենց երազանքների կատարմանը:

 

***

 

Այնքան երջանիկ էի Եվրոպայի Լիգայում հաղթելու համար: Ամբողջ տարին ձգտել էինք հայտնվել եզրափակչում: Ստոքհոլմում գոլ խփելն ու գավաթը բարձրացնելը աննկարագրելի էր ինձ համար: Հիմա արդեն ցանկանում եմ ՉԼ-ում հաղթէլ:

 

Լուսանկարը` uefa.com

 

***

Չեմպիոնների Լիգան այն մրցաշարն է, որին ՄՅՈՒ-ն պատկանում է: Ուրախ ենք կրկին այդ հրաշալի մրցաշարում խաղալու համար: Նոր մրցաշրջանում ուզում ենք Գավաթի համար պայքարել: Իսկ Սուպերգավաթում «Ռեալի» դեմ ֆանտաստիկ հանդիպում ենք ակնկալում:

 

***

 

Հույս ունեմ՝ նոր մրցաշրջանում բազմաթիվ գոլեր կխփեմ ու գավաթներ կնվաճեմ:

 

Լուսանկարը` photolure

 

***

Ապագայում մտածում եմ Հայաստանում ֆուտբոլային ակադեմիա հիմնելու ու իմ ֆուտբոլային փիլիսոփայությունը երեխաներին սովորեցնելու մասին:

 

***

#WhooaMkhitaryan երգը սիրում եմ: Հաճելի է, երբ երկրպագուներն այն ստադիոնում կատարում են իմ պատվին: Դա ինձ մոտիվացնում է:

 

***

Ժոզե Մոուրինյոն հաղթող է: Նա այնքան շատ է աշխատում ամեն խաղում հաղթելու համար ու վստահ լինելու, որ խաղացողները 100 % պատրաստ են: Նա մեզ շատ էմոցիաներ ու մոտիվացիա է տալիս: Մոուրինյոյից շատ բան եմ սովորել ու շարունակելու եմ սովորել:

 

***

Դեռ չեմ մտածում կարիերայիս ավարտի մասին, քանի որ դեռ երկար տարիներ հանդես կգամ պրոֆեսիոնալ սպորտում:

 

Լուսանկարը` uefa.com

 

***

Երազանքները կատարվում են, երբ տքնաջան աշխատում ես, պոզիտիվ ես ու հավատում ես քեզ: Կյանքում ամեն ինչի էլ հնարավոր է հասնել, երբ վստահ ես գործում:

 

***

Հնդիկ երկրպագուներին Մխիթարյանը խոստացավ մի օր այցելել այնտեղ, խոստովանեց, որ լավ հանգստանում է ծանրաբեռնված մրցաշրջանից հետո, սիրում է հայկական ու իտալական խոհանոցը, շուտով ԱՄՆ-ում կհանդիպի կարմիր սատանաներիեր երկրպագուների հետ:



Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին