Ապրիլ 19, 2024
6009 դիտում

Կոնֆեդերացիաների գավաթ. B խմբի առաջատարները Չիլին ու Գերմանիան են


Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA


Կոնֆեդերացիաների գավաթի B խմբում երեկ կայացել է երկու հանդիպում՝ Կամերուն-Ավստրալիա եւ Գերմանիա-Չիլի:

Երկու խաղում էլ գրանցվել է նույն՝ 1:1 հաշիվը: Կամերունից աչքի է ընկել Զամբո Անգուիսան, իսկ Ավստրալիային մեկ միավոր պարգեւել է Մարկ Միլլիգանը, որը հստակ է իրացնել 11-մետրանոց հարվածը:

Խմբի մյուս խաղում արագ գոլ է գրանցվել: Արդեն 6-րդ րոպեին Ալեքսիս Սանչեսն առաջ է մղել Չիլիի ընտրանուն: Սանչեսը ազգային թիմի կազմում խփել է 38-րդ գոլն ու դարձել Չիլիի պատմության լավագույն ռմբարկուն:

Հարավամերիկացիներին, սակայն, հաշիվը պահել չի հաջողվել: Լարս Ստինդլը 41-րդ րոպեին պատասխան գնդակն է խփել, ու հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով:

B խմբում Չիլին ու Գերմանիան ունեն 4-ական միավոր ու կիսում են 1-2-րդ տեղերը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին