Ապրիլ 25, 2024
7766 դիտում

Հենրիխ Մխիթարյան. Ֆուտբոլը ոչ միայն ոտքերի, այլեւ ուղեղի խաղ է


Լուսանկարը` REUTERS


«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատմել է իր դպրոցական տարիների մասին:

Դպրոցի դերն իր կյանքում

Դպրոցում ես անընդհատ կենտրոնացած էի: Կենտրոնանում էի ուսման վրա ու ֆուտբոլի մասին մտածելու ժամանակ չունեի: Դասերից հետո շտապում էի մարզումների, բայց կրկին մտածում էի սովորելու մասին, քանի որ գիտելիք ստանալն օգտակար էր ինձ համար:

Ի՞նչն էր հավանում կամ չսիրում դպրոցում

Ես բոլոր առարկաներն ու ուսուցիչներին սիրում էի: Բոլորի հետ էլ լավ հարաբերություններ ունեի ու փորձում էի դասերին ներկա լինել: Որեւէ մեկի հետ խնդիրներ չեմ ունեցել: Միայն սովորելու մասին էի մտածում:

Ֆուտբոլն այդ տարիներին

Մենք թիմի ավագ չունեինք, պարզապես խաղում էինք: Դասարանցիներիս հետ էինք թիմ կազմում ու այլ տղաների դեմ խաղում: Ոչ ոք չէր ուզում մեր դեմ խաղալ, քանի որ գիտեին, որ հեշտ կհաղթենք: Բոլոր գոլերս էլ այդ տարիներին հիանալի էին:

Սպորտային օրեր

Մենք հատկապես բասկետբոլ էինք շատ խաղում, երբեմն սեղանի թենիս, բայց շատերը վայելում էին բասկետբոլը, քանի որ ավելի շատ մրցակիցներ էին միմյանց դեմ մրցում: Բայց ֆուտբոլն էր մեր հիմնական մարզաձեւը:

Սպորտի օգտակարությունը

Այլ մարզաձեւերում բազմաթիվ օգտակար բաներ կան, որոնք պետք են գալիս ֆուտբոլում: Դա շատ կարեւոր է, քանի որ ֆուտբոլը ոչ միայն ոտքերի խաղ է, այլ նաեւ՝ ուղեղի:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին