Ապրիլ 25, 2024
5101 դիտում

Կոնֆեդերացիաների գավաթի ամենաարդյունավետ խաղը


Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA


Երեկ Սոչիում կայացել է Կոնֆեդերացիաների գավաթի B խմբի Ավստրալիա-Գերմանիա դիմակայությունը:

Հանդիպումը մինչ այս կայացածներից ամենաարդյունավետն է եղել՝ գրանցվել է 5 գոլ: Գերմանացիներին հաղթանակ են բերել Լարս Ստինդլի, Յուլիան Դրաքսլերի եւ Լորեն Գորեցկայի խփած գնդակները: Ավստրալիայի հավաքականից աչքի են ընկել Թոմի Ռոգիչը եւ Թոմի Յուրիչը:

«Մենք շատ լավ 45 րոպե անցկացրինք, սակայն երկրորդ կեսում մի շարք բացթողումներ եղան: Պետք է նշեմ, որ մեր թիմում բազմաթիվ նորեկներ կան, դա է պատճառը, որ դեռ ամեն ինչ չի ստացվում: Չիլիի դեմ խաղին շատ ավելի լավ տեսք պետք է ունենանք»,- խաղից հետո ասել է Աշխարհի չեմպիոնների մարզիչ Յոախիմ Լյովը:

B խմբում Չիլին ու Գերմանիան ունեն 3-ական միավոր, Ավստրալիան եւ Կամերունը միավոր չունեն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին