Ապրիլ 23, 2024
4938 դիտում

ՉԼ ու ԵԼ. Հայտնի են հայկական թիմերի մրցակիցները


Լուսանկարը` FC Alashkert


ՇվեյցարականՆիոնում այսօր կայացել են Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունները:

Հայաստանի այս մրցաշրջանի չեմպիոն «Ալաշկերտի» մրցակիցն Անդորրայի «Սանտա Կոլոման» է: Թիմերի առաջին հանդիպումները տեղի են ունենալու հունիսի 27-28-ը, իսկ պատասխանները՝ հուլիսի 4-5-ը:

Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում «Շիրակը» հանդիպելու է  «Գորիցային» (Սլովենիա), «Փյունիկը»՝ «Սլովանին» (Սլովակիա), իսկ «Գանձասար-Կապանը» կմրցի «Մլադոստի» (Մոնտենեգրո) հետ:

Առաջին հանդիպումները նախատեսված են հունիսի 29-ին, իսկ պատասխանները՝ հուլիսի 6-ին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին