Ապրիլ 20, 2024
5088 դիտում

Չիլին երկու անպատասխան գնդակ է ուղարկել Կամերունի դարպասը


Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA


Կոնֆեդերացիաների գավաթում երեկ կայացել է A եւ B խմբերի մեկական հանդիպում:

A խմբում ուժերն են չափել Պորտուգալիայի եւ Մեքսիկայի հավաքականները: Առաջինն աչքի են ընկել Եվրոպայի չեմպիոնները, գոլի հեղինակ է դարձել Կուարեժման: Գրեթե 10 րոպե անց Խավիեր Էրնանդեսը հավասարեցրել է հաշիվը:

Լարված է ստացվել խաղավարտը: 86-րդ րոպեին Սեդրիկը կրկին առաջ է մղել պորտուգալացիներին, սակայն 90+1 րոպեին Հեկտոր Մորենոն իր թիմին մեկ միավոր է բերել: Հանդիպումն ավարտվել է 2:2 հաշվով:

B խմբում Չիլին երկու անպատասխան գնդակ է ուղարկել Կամերունի դարպասը:  Խաղավարտին նախ գոլ է խփել Արտուրո Վիդալը, ապա՝ Էդուարդո Վարգասը:

Այսօր կայանալու է Ավստրալիա-Գերմանիա հանդիպումը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին