Երեւանի «Փյունիկը» սկսել է նախապատրաստվել Եվրոպա լիգայի որակավորման փուլի առաջիկա հանդիպմանը:
Ինչպես տեղեկացնում է ակումբի կայքը, թիմի գլխավոր մարզիչ է նշանակվել Արմեն Գյուլբուդաղյանցը, որն այդ պաշտոնում փոխարինել է Արտակ Օսեյանին:
Գյուլբուդաղյանցի հետ աշխատելու են Սուրեն Չախալյանը, Աշոտ Ավետիսյանը, Արամ Գյուլբուդաղյանը եւ դարպասապահների մարզիչ Հայկ Կիրակոսյանը:
Հունիսի 22-ին «Փյունիկն» ընկերական հանդիպում կանցկացնի «Շիրակի» հետ, իսկ հունիսի 24-ից ուսումնամարզական հավաք կսկսի Ֆուտբոլի ակադեմիայում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: