2581 դիտում

«Ալաշկերտն» ու «Շիրակը» հաղթել են ընկերական խաղերում


Լուսանկարը` fcalashkert.am

Լուսանկարը` fcalashkert.am

Լուսանկարը` fcalashkert.am

Լուսանկարը` fcalashkert.am


Մինսկում ընթացող ուսումնամարզական հավաքի առաջին ստուգողական խաղում «Ալաշկերտը» մրցել է Ռուսաստանի առաջին դիվիզիոնում հանդես եկող «Լուչ-Էներգիայի» հետ:

Մինսկի «Տորպեդո» մարզադաշտում կայացած հանդիպման հաշիվը 16-րդ րոպեին բացել է Միհրան Մանասյանը: 10 րոպե անց ռուսական թիմի ֆուտբոլիստներին հաջողվել հավասարեցնել հաշիվը:

«Ալաշկերտին» հաղթանակ է պարգեւել Գագիկ Դաղբաշյանը, ով գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել:

Գյումրիի «Շիրակ» էլ Երեւանում ընկերական խաղում 3:2 հաշվով ուժեղ է եղել «Գանձասար-Կապանից»:  Գոլերը խփել են Ալեքսանդար Իլիչը, Կիրիան Նվաբուեզեն եւ Մուսա Բակայոկոն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին