Ապրիլ 25, 2024
4084 դիտում

Արաս Օզբիլիսն ամռանը հնարավոր է հեռանա «Բեշիքթաշից»


Լուսանկարը` Photolure


Արաս Օզբիլիսը հնարավոր է այս տրանսֆերային պատուհանի ժամանակ հեռանա «Բեշիքթաշից»:

Ինչպես հայտնում է sportanalytic.com-ը, թուրքական ակումբը ցանկանում է ձեռք բերել Կիեւի «Դինամոյի» պաշտպան Դոմագոյ Վիդային:

«Բեշիքթաշը» նրա փոխարեն պահանջվող 10 մլն եվրոյի փոխարեն ցանկանում է «Դինամոյին» տալ դարպասապահ Դենիս Բոյկոյին ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիզին:

Ֆուտբոլիստը շատ քիչ խաղաժամանակ է ստանում Թուրքիայում, նա հիմնականում հանդես է գալիս թիմի 2-րդ կազմում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին