Ապրիլ 20, 2024
3301 դիտում

ԵԱ. Հայաստանի Մ-21 տ. ընտրանին 3:0 հաշվով հաղթել է Ջիբրալթարին


Լուսանկարը` Ffa.am

Լուսանկարը` Ffa.am

Լուսանկարը` Ffa.am


Հայաստանի ֆուտբոլի մինչեւ 21 տարեկանների հավաքականը Եվրոպայի առաջնության որակավորման փուլի մեկնարկային խաղում 3:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Ջիբրալթարի նկատմամբ:

Գոլերի հեղինակ են դարձել Նարեկ Պետրոսյանը, Ալիկ Առաքելյանը եւ Պետրոս Ավետիսյանը:

 

Ընտրական 7-րդ խմբում հայերն ու ավստրիացիները 3-ական միավոր ունեն ու 1-2-րդ տեղերն են զբաղեցնում:

 

Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը նշել է, որ մրցակիցն ամբողջ թիմով պաշտպանվում էր ու ազատ գոտիներ չէր թողնում։

 

«Տղաներին ասել էինք, որ համբերատար լինեն, սպասեն հարմար պահերի ու օգտվեն դրանցից։ Շատ լավ է, որ կարողացան արագ գոլ խփել ու վստահ անցկացրինք հանդիպումը։ Ինձ դուր եկավ, որ նրանք խաղացին անմնացորդ  նվիրվածությամբ կատարեցին իրեց աշխատանքը։ Սխալներ ու բացթողումներ եղան, բայց դա ժամանակի հարց է, նոր թիմ է ստեղծվել, ու այդ ամենը կուղղենք»,- Ոսկանյանի խոսքերը մեջբերում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։

 

Նա ավելացրել է, որ հավաքականում արտերկրից նոր ֆուտբոլիստներ կլինեն: Մարզչական շտաբն ունի 35-40 ֆուտբոլիստների ցուցակ, որոնց անընդհատ հետեւում են ու բացառված չէ, որ նրանցից ոմանք կհրավիրվեն հաջորդ խաղին։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին