Ապրիլ 25, 2024
11118 դիտում

ՈւԵՖԱ-ի նոր մրցանակները. ՉԼ-ն ու ԵԼ-ն լավագույն խաղացողներ կունենան


Լուսանկարը` REUTETS


ՈւԵՖԱ-ն հայտարարել է նոր մրցանակների հանձնման մասին:

Օգոստոսի 24-ին Մոնակոյում հայտարարվելու են Չեմպիոնների լիգայի մրցաշրջանի լավագույն դարպասապահը, պաշտպանը, կիսապաշտպանն ու հարձակվողը:

Հաջորդ օրն էլ հայտնի են դառնալու Եվրոպայի Լիգայի մրցանակակիրները:

Պարգեւատրվողներին որոշելու են 2016-2017 մրցաշրջանում ՉԼ-ում ու ԵԼ-ում հանդես եկած ակումբների մարզիչները, ինչպես նաեւ ՈւԵՖԱ-ի 55 անդամ երկրների սպորտային լրագրողները:

Ինչպես ամեն տարի, մրցանակներ են ստանալու նաեւ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստն ու ֆուտբոլիստուհին: Մրցանակները շնորհվելու են օգոստոսի 15-ից հետո, երբ կավարտվի կանանց Եվրոպայի առաջնությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին