Ապրիլ 25, 2024
4954 դիտում

Պետրոսյան. Այս պարտությունը չի շեղի մեզ մեր ճանապարհից


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը Մոնտենեգրոյի ընտրանուն 4:1 հաշվով պարտվելուց հետո խոստովանել է, որ իրենց պլանավորածը խաղադաշտում չեն կարողացել իրագործել:

«Սխալ կլինի ասելը, թե ցանկություն չկար, դա այդպես չէ։ Զիջեցինք պայքարում, որը որոշիչ էր։ Առաջին գոլից հետո մենք ունեինք գոլ խփելու հնարավորություններ եւ չօգտագործեցինք դրանք, իսկ երկրորդ գնդակից հետո Մոնտենեգրոն լիովին վերահսկում էր խաղը»,- Պետրոսյանին մեջբերում է ՀՖՖ-ի կայքը։

 

Ըստ մարզչի՝ իրենք ճանապարհի սկզբին են եւ պետք է շատ աշխատեն, որպեսզի կարողանան բարձրակարգ թիմ դառնալ: Ինքն իրատես ու լավատես է, ու այս խաղից հետո ոչինչ չի փոխվելու։ 

 

«Ես երբեք չեմ ասել, որ մենք մասնակցելու ենք աշխարհի առաջնությանը, քանի որ լավ գիտեմ, թե մենք ով ենք, որտեղից ենք եկել եւ ինչ է մեզ սպասում։ Այս պարտությունը չի շեղի մեզ մեր ճանապարհից։ Իսկ այդ ճանապարհին լինելու են եւ հաղթանակներ, եւ պարտություններ: Եթե պարտությունից հետո կորցնենք մեր լավատեսությունը, ոչ մի բանի չենք հասնի»,- եզրափակել է Պետրոսյանը։

 

Մոնտենեգրոյին զիջելուց հետո Հայաստանի հավաքականն ընտրական E խմբում 6 միավորով նախավերջին տեղում է: Լեհաստանը 16 միավորով գլխավորում է աղյուսակը, Մոնտենեգրոն ու Դանիան 10-ական միավոր ունեն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին